Ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան
11:19 - 18 հոկտեմբերի, 2022

Ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան

Հոկտեմբերի 18-ից 19-ը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գազպրոմ-Արմենիա»-ն։

«Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել