Բրյուսովի ուսանողների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ–ի դիմաց. ոստիկանները շղթա են կազմել |news.am|
17:12 - 18 հոկտեմբերի, 2022

Բրյուսովի ուսանողների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ–ի դիմաց. ոստիկանները շղթա են կազմել |news.am|

news.am: Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի՝ համալսարանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ միասին միանալու են Մանկավարժական պետական համալսարանին:

Ուսանողները վանկարկում են «Չենք ձուլվելու», «Բրյուսով»:

Ոստիկանները շղթա են կազմել եւ փակել մուտքը դեպի նախարարության շենք:

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։

Բրյուսովի համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը  նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:  Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հաստատել էր, որ շրջանառվում է երեք բուհերը միավորելու հարցը ու հայտարարել էր, որ այդ բուհերի ղեկավարները տեղյակ են եղել նախագծի մասին:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել