ՄԻՊ-ը Տոյվո Կլաարից ստացել է ենթադրյալ ռազմական հանցագործություն պատկերող տեսանյութերը

 |factor.am|
17:07 - 19 հոկտեմբերի, 2022

ՄԻՊ-ը Տոյվո Կլաարից ստացել է ենթադրյալ ռազմական հանցագործություն պատկերող տեսանյութերը |factor.am|

factor.am: ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Եվրոպական Միության Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից ստացել է իր կողմից ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում հիշատակված տեսանյութերը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Այդ տեսանյութերի վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից»,- մանրամասնում են կառույցից՝ ընդգծելով, որ Պաշտպանի հաստատությունը դեռևս 2021 թվականին տեղեկացված է եղել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր պատերազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։

Ավելի վաղ Քրիստինե Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին խնդրել էր տեսանյութեր տրամադրել իրեն, որոնք, ըստ Կլաարի գրառման, «կարող են վկայել ադրբեջանցի գերիների խոշտանգումների կամ մարմիններն անարգելու մասին»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները անզեն հայ գերիների գնդակահարում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել