Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին |1lurer.am|
19:22 - 19 հոկտեմբերի, 2022

Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Դոնեցկում, Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հոկտեմբերի 19-ից ռազմական դրություն մտցնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանների ղեկավարներն իրավունք կունենան ստեղծել շտաբներ, որոնք կհամակարգեն աշխատանքն անվտանգության բարելավման ուղղությամբ։

Պուտինը հիշեցրել է, որ այդ տարածքներում ռազմական դրությունը գործում էր դեռևս Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելուց առաջ։ «Այժմ մենք պետք է այդ ռեժիմը ձևակերպենք արդեն ռուսական օրենսդրության շրջանակում»,- պարզաբանել է Պուտինը։

Նախագահը հանձնարարել է եռօրյա ժամկետում իրեն առաջարկություններ ներկայացնել ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել