Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
11:11 - 20 հոկտեմբերի, 2022

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց ձմեռային զորակոչի ժամկետները։

Հայաստանի Հանրապետու­թյան կառավարությունը որոշում է 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համա­լրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրան­քային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2023 թվա­կանի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահման­ված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023 թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել