Կարեն Դեմիրճյանի այրու բնակարանն այլևս պետական պահպանության ենթակա չէ․ ոստիկանությունն այն հսկել է 2004-ից
11:31 - 20 հոկտեմբերի, 2022

Կարեն Դեմիրճյանի այրու բնակարանն այլևս պետական պահպանության ենթակա չէ․ ոստիկանությունն այն հսկել է 2004-ից

Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում կայացրեց, որով Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանը (ք․ Երևան, Զարուբյաններ 10/1) հանվում է պետական պահպանության ենթակա օբյեկտների ցանկից:

Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածի «Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան» բառերը հանել»:

Հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 21-ին Ռիմա Դեմիրճյանի մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը։ 

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել