Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են որոշում կայացրել դիտորդական առաքելության հարցով․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|
11:43 - 20 հոկտեմբերի, 2022

Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են որոշում կայացրել դիտորդական առաքելության հարցով․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։ Այս մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշում կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, իսկ հիմնական խումբը՝  40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն, առաջիկայում կժամանի Հայաստան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը․ «Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել այդ ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտակա։ Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը քննարկվում է, եթե մենք տեսնենք նման հնարավորություն կամ անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խոր կուսումնասիրենք խնդիրը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել