ԵՄ-ն 33 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին, այդ թվում՝ ՆԳՆ հիմնադրման համար
 |hetq.am|
12:10 - 20 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն 33 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին, այդ թվում՝ ՆԳՆ հիմնադրման համար |hetq.am|

hetq.am: Եվրամիությունը 2 դրամաշնորհային ծրագրով ընդհանուր 33 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին։ Կառավարությունը հոկտեմբերի 20-ի նիստում հավանություն տվեց ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը:

Առաջին ծրագրով ԵՄ-ն 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ոստիկանության բարեփոխումներին, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորման համար, Ոստիկանության բարեփոխումներին, վերջինիս մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարմանը և մասնագիտական զարգացմանը, նաև՝  Պարեկային ոստիկանության կարողությունների հզորացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում Կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը։

«Արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք, պիտի անցնենք այդ ծրագրի իրականացմանը»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ արդեն մեկնարկել է ոստիկանության բարեփոխումների գործընթացը։

Ծրագրով աջակցություն կտրամադրվի նաև մարդու և, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների մասին հանրային իրազեկվածության խթանմանը, ինչպես նաև Մարդու իրավունքների 2020-2022թթ. ռազմավարության և գործողության ծրագրի իրականացմանը և Մարդու իրավունքների նոր՝ 2023-2025թթ. գործողության ծրագրի մշակմանը:

Հաջորդ՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ծրագրով ԵՄ-ն 23 մլն եվրո կտրամադրի Հայաստանին։

Ծրագրի նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել