Սեպտեմբերի 13-ից հետո նույնականացվել են 201 զոհերի մարմիններ, գործընթացն ավարտված է. Ավանեսյան
 |armtimes.com|
13:58 - 20 հոկտեմբերի, 2022

Սեպտեմբերի 13-ից հետո նույնականացվել են 201 զոհերի մարմիններ, գործընթացն ավարտված է. Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ին նախաձեռնած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է։ Չնույնականացված մարմիններ չունենք»,- ասաց նախարարը։

«Մեր իրականացրած 60-ից ավելի փորձաքննությունները տարվել են նաև այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը նույնական պատասխան են տվել։ Բայց մենք ունենք դիեր, որոնք, ցավոք, նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին»,- ասաց Ավանեսյանը՝ չցանկանալով խոսել պատճառների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել