Գերմանիայում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների ապաստարանը
 |1lurer.am|
15:48 - 20 հոկտեմբերի, 2022

Գերմանիայում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների ապաստարանը |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի հյուսիսի Գրոս-Շտրոմկենդորֆ քաղաքում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների համար նախատեսված ապաստարանը։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ 

Այս տարվա մարտից  շենքում տեղավորվել է 14 ուկրաինացի փախստական, այդտեղ են եղել գերմանական Կարմիր խաչի երեք աշխատակիցներ:

Կրակը արագ տարածվել է տանիքում, որն անմիջապես բռնկվել է։ Բոլոր 14 բնակիչները կարողացել են անվնաս հեռանալ հաստատությունից: «Երեք աշխատակիցների հետ նույնպես ոչինչ չի պատահել»,- ասել է հյուսիսարևմտյան Մեքլենբուրգ շրջանի ներկայացուցիչը:

Ոստիկանությունը հավանական է համարում դիտավորյալ հրկիզումը։ Դեպքից մեկ օր առաջ անհայտ անձինք շենքի մուտքի մոտ սվաստիկա էին նկարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել