Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստան՝ ԵԱՀԿ  կարիքների գնահատման խումբ ուղարկելու որոշմանը
16:36 - 20 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստան՝ ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ ուղարկելու որոշմանը

Ադբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Հայաստան ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ ուղարկելու որոշմանը, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

««ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ» Հայաստան ուղարկելու հարցը երբեք չի քննարկվել որոշումներ կայացնող ԵԱՀԿ հավաքական մարմինների կողմից ու արդյունքում այս հարցով որոշում չի կայացվել։ 

«ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, որևէ կերպ չի կարող ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ, և նրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ։

Հայաստանի այս միակողմանի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մասնավոր այց մի քանի մասնակից պետությունների կողմից, և նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխանաբար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի երկիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել