Չնայած պատժամիջոցներին՝ ԵԱՏՄ-ի ռեսուրսային բազան ապահովում է միության կայունությունը. Միշուստին |aysor.am|
12:43 - 21 հոկտեմբերի, 2022

Չնայած պատժամիջոցներին՝ ԵԱՏՄ-ի ռեսուրսային բազան ապահովում է միության կայունությունը. Միշուստին |aysor.am|

aysor.am: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարծում է, որ համաշխարհային անկայունությունը և պատժամիջոցների ճնշումն արդեն դարձել են կյանքի անբաժանելի մասը, սակայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ռեսուրսային բազան թույլ է տալիս ապահովել դրա կայունությունը։ 

««Հնգյակի» երկրները օպերատիվ արձագանքում են տեղի ունեցող փոփոխություններին, համապատասխանաբար, որոշումներ են կայացվում քաղաքացիներին աջակցելու և մեր տնտեսությունների կայունությունն ապահովելու համար։ Համատեղ քայլերի դրական ազդեցությունն արդեն ակնհայտ է, ինչը հաստատվում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով։

Միևնույն ժամանակ, միության ռեսուրսային բազան թույլ է տալիս հույս դնել նրա անխափան գործունեության վրա նույնիսկ անկայունության և համապատասխան ռիսկերի ու մարտահրավերների պայմաններում, որոնց մենք բախվում ենք», - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել