Չավուշօղլուն դժգոհել է Հայաստան ԵԱՀԿ առաքելության այցից  |factor.am|
13:16 - 21 հոկտեմբերի, 2022

Չավուշօղլուն դժգոհել է Հայաստան ԵԱՀԿ առաքելության այցից |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի՝ Հայաստան առաքելություն ուղարկելու որոշումը, գրում է Անադոլու գործակալությունը։

Մերսինում ելույթ ունենալիս, նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն  դրսևորել է որպես «խնդիրների չլուծման կենտրոն», իսկ վերջին որոշումը Հայաստանի մասով, իբր, հակասում է հենց կազմակերպության  պահանջներին ու մադատին։

«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,-  դժգոհել է Չավուշօղլուն։ 

«Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա», -ասել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հրավերով այսօր Հայաստան է ժամանում ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել