Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան
14:36 - 21 հոկտեմբերի, 2022

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում: Այս մասին Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացմանը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։

«Սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցությունների բացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Տարիներ անց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորություն է ստեղծվել», - ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը «կօգտվի այս պատմական հնարավորությունից»։

Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում առաջընթացը դրականորեն կանդրադառնա Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել