Իտալիայի նոր կառավարությունը երդմամբ ստանձնել է պարտականությունները |armenpress.am|
13:32 - 22 հոկտեմբերի, 2022

Իտալիայի նոր կառավարությունը երդմամբ ստանձնել է պարտականությունները |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի նոր կառավարությունը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, հոկտեմբերի 22-ին  նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ Քվիրինալ պալատում հավատարմության երդում է տվել Հանրապետությանը: Այս մասին հայտնել է RaiNews24 հեռուստաալիքը:

Նախարարներն ու վարչապետը երդվել են ծառայել Իտալիայի բարօրությանը և ստորագրել են համապատասխան երդումը։ Կառավարությունը երդում տալու պահից համարվում է գործող:

«Երդվում եմ հավատարիմ մնալ Հանրապետությանը, ենթարկվել Սահմանադրությանն ու օրենքներին և կատարել իմ պարտականությունները՝ բացառապես ժողովրդի շահերից ելնելով»,- ասված է երդման տեքստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել