Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը շնորհավորել է Իտալիայի նոր վարչապետին պաշտոնը ստանձնելու առթիվ |armenpress.am|
15:29 - 22 հոկտեմբերի, 2022

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը շնորհավորել է Իտալիայի նոր վարչապետին պաշտոնը ստանձնելու առթիվ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի  իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Ջորջիա Մելոնիին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Առաջին անգամն է, որ այս պաշտոնը կին է զբաղեցնում: Ես ակնկալում եմ կառուցողական համագործակցություն նոր կառավարության հետ այն մարտահրավերների ֆոնին, որոնք մենք պետք է միասին հաղթահարենք»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել