Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Աբդոլլահիան
 |1lurer.am|
18:08 - 22 հոկտեմբերի, 2022

Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, երկու երկրների միջև առևտրի և զբոսաշրջության զարգացումը մեր առաջնահերթությունն են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- նշել է դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել