Էրդողանն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը |factor.am|
20:07 - 22 հոկտեմբերի, 2022

Էրդողանն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է որոշել հիջաբ կրող կանանց կանոնները և այդ հարցը դնել համազգային հանրաքվեի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի ղեկավարն առաջարկել է երկրի Սահմանադրությամբ ամրագրել հիջաբ կրելու կանանց իրավունքը։ Ավելի վաղ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել էր խորհրդարան ներկայացնել մահմեդական ատրիբուտներ կրելու հարցը կարգավորող օրինագիծ։

2008 թվականի փետրվարին, երբ Էրդողանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Թուրքիայի սահմանադրության երկու հոդվածներում ուղղումներ են ընդունվել, որոնք վերացնում են գլխաշոր կրելու արգելքը։ Այս որոշումն առաջացրել է աշխարհիկ պետության կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր, որոնք դրանում սպառնալիք են տեսել Թուրքիայի Հանրապետության աստիճանական իսլամացման համար։ Սակայն ավելի ուշ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկեց երկրի հիմնական օրենքում կատարված ուղղումը, որով հաստատվեց համալսարաններում հիջաբ կրելու արգելքի վերացումը։ 2010 թվականին արգելքը վերջնականապես հանվեց։

Առավել մանրամասն՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել