ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն հավատացել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հավանական կիրառման վերաբերյալ նախազգուշացումներին
 |1lurer.am|
12:55 - 24 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն հավատացել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հավանական կիրառման վերաբերյալ նախազգուշացումներին |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները անհիմն են համարել ռուսական կողմի նախազգուշացումները Կիևի՝ այսպես կոչված կեղտոտ ռումբ օգտագործելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին երեք երկրի համատեղ հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Միաժամանակ, երեք պետությունների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները «իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Նրանք նաև վստահեցրել են, որ մտադիր են «աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր տարածքն այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ գործընկերներին է ներկայացրել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ մտահոգությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել