Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում
 |1lurer.am|
13:46 - 24 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում:

Այս մասին հայտնել են Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից:

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել