Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի Ռիշի Սունակը
 |azatutyun.am|
17:48 - 24 հոկտեմբերի, 2022

Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի Ռիշի Սունակը |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար կառույցներից մեկը՝ «1922 կոմիտեն», այսօր կեսօրին Լոնդոնում հայտարարեց, որ կուսակցության առաջնորդի, հետևաբար նաև վարչապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներից մեկը՝ նախկին Պաշտպանության նախարար Փենի Մորդոնթը, ինքնաբացարկ է հայտարարել՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով Սունակին։

Reuters-ի տեղեկություններով՝ առաջիկայում թագավոր Չարլզ 3-րդը կհանդիպի Սունակի հետ՝ նրան պաշտոնապես հանձնարարելով կառավարություն ձևավորել։

Սունակը 42 տարեկան է, ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Նա 70-ականներին Արևելյան Աֆրիկայից Մեծ Բրիտանիա ներգաղթած փենջաբցիների զավակ է։ Այսպիսով, Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի առաջին հնդկական ծագում ունեցող վարչապետը կլինի։

Հիշեցնենք, որ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից իր տնտեսական ծրագրի պատճառով։ 

Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2022թ․ սեպտեմբերին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել