Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել. պարզվում է՝ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին
 |armtimes.com|
10:39 - 25 հոկտեմբերի, 2022

Զուրաբիշվիլի-Ալիև հանդիպում չի կայացել. պարզվում է՝ Վրաստանի նախագահը տեղեկացված չի եղել Ալիևի այցի մասին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Հենց այդ պատճառով էլ երկու երկրների նախագահների հանդիպում տեղի չի ունեցել:

 

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Խնդրի կարևորությունից ելնելով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է համարում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ 

Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկարողացավ կայանալ։

Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ աշխատանքային այցով ժամանել էր Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում տեղի էր ունեցել Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը, նրան դիմավորել էր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

Ադրբեջանի նախագահը հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետի հետ։

 

Լուսանկարը՝ արխիվային


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել