Իրանում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին մեղադրանք է ներկայացվել 315 հոգու
 |tert.am|
11:36 - 25 հոկտեմբերի, 2022

Իրանում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին մեղադրանք է ներկայացվել 315 հոգու |tert.am|

tert.am: Թեհրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ մեղադրանք է ներկայացվել 350 խռովարրաների դեմ, որոնք ձերբակալվել են երկրում վերջին անկարգությունների ժամանակ:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, Բարձրագույն դատական խորհրդի նիստում Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Սալեհին ասել է, որ 315 մարդու մեղադրանք է առաջադրվել «երկրի անվտանգությունը խաթարելու նպատակով հավաքներ կազմակերպելու և դավաճանելու», «կառավարության դեմ քարոզչություն իրականացնելու» և  «հասարակական կարգն ու խաղաղությունը խանգարելու» համար:

Իրանում արդեն մի քանի շաբաթ է տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և տարվել բաժին` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան համար մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է գլխին հարվածի հետևանքով:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել