ԱԱԾ-ն չի վերադարձնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բջջային հեռախոսը. պահանջը մերժվել է
13:47 - 25 հոկտեմբերի, 2022

ԱԱԾ-ն չի վերադարձնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բջջային հեռախոսը. պահանջը մերժվել է

ԱԱԾ-ն չի վերադարձնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բջջային հեռախոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Փաստաբանական գաղտնիք պարունակող է.

Ալեքսանյանի մոտից առգրավված առարկաների վերադարձի պահանջը հրապարակային դարձնելուց անմիջապես հետո կայացվել է Էրիկի մոտից առգրավված բանալիները վերադարձնելու որոշում:

Թվային տեղեկատվության կրիչ հեռախոսը վերադարձնելու պահանջը մերժվել է…»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը իր էջում հայտնել է, որ Ալեքսանյանի մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիք պարունակող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել