Ռուսաստանն Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
 |aysor.am|
11:07 - 26 հոկտեմբերի, 2022

Ռուսաստանն Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան |aysor.am|

aysor.am: Ռուսաստանը մտադիր չի եղել և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, երկրի ղեկավարությունից ոչ մեկը նման հնարավորության մասին չի հայտարարել, ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

 
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվել և չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Մեր երկրի ղեկավարներից և ռազմական գերատեսչությունից ոչ մի տեղ և երբեք չեն նշել զանգվածային ոչնչացման զենքի դիմելու հնարավորության մասին», - Newsweek-ին ասել է Անտոնովը։
 
Նա ընդգծել է, որ Արևմուտքը չի արձագանքում «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ Ուկրաինայի մոտալուտ սադրանքի մասին Ռուսաստանի նախազգուշացումներին։
 
«Ռուսաստանը նսեմացնելու և Ուկրաինան սպիտակեցնելու իրենց մոլագար ցանկությամբ՝ արևմտյան երկրները պատրաստ են խաղադրույքի տակ դնել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու կյանքը», - ընդգծել է դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել