ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին են ներկայացրել իրենց կատարած աշխատանքները
12:27 - 27 հոկտեմբերի, 2022

ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին են ներկայացրել իրենց կատարած աշխատանքները

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով:

Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։ 

Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ ԶՈՒ կորպուսների հրամանատարների հետ հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել