Ռուստամ Բադասյանը անդրադարձավ էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի արդյունքներին
13:30 - 27 հոկտեմբերի, 2022

Ռուստամ Բադասյանը անդրադարձավ էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի արդյունքներին

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց՝ նախորդ տարի որոշում է ընդունվել ստեղծել մեխանիզմ, որ վիրտուալ հարթակում կոմերցիոն գործունեություն իրականացնող ընկերություններից հարկեր ստացվեն: 

Պետական եկամուտների կոմիտեի նախագա Ռուստամ Բադասյանն էլ մանրամասներ հայտնեց։ Նա ասաց՝ հունվարից օրենքը ուժի մեջ է մտել, մարտ ամսի դրությամբ ապահովել են էլեկտրոնային ծրագիրը․

«Այսինքն՝ առաջին եռամսյակից սկսած սկսել ենք փորձարկել, և առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակներում  գնալով ավելի շատ ընկերություններ են հարթակում գրանցվել»։

Նրա խոսքով՝ կան  42 ընկերություններ, որոնք գրանցվել են հարթակում․ «Երեք եռամսյակի արդյունքներով 1 միլիարդից ավելի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) է հայտարարագրվել, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տարին 1 միլիարդով կփակենք: Իհարկե, այս տարին կարող ենք համարել, որ սա փորձարկման տարի է: Մյուս տարի բոլորովին այլ արդյունք ենք ունենալու եկամուտների տեսքով»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել