ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան
12:01 - 28 հոկտեմբերի, 2022

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։ Նա այս մասին հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:

«Գեղեցիկ, փոքր-ինչ սառը առավոտ Երևանում։ Որոշ ժամանակ է անցել», - գրել է Կլաարը՝ չհայտնելով այլ մանրամասներ։ 

Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը վերջին անգամ Հայաստան էր ժամանել ադրբեջանական վերջին՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո։ 

Սեպտեմբերի 14-ին Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Իսկ սեպտեմբերի 15-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել