Շոյգուն Պուտինին զեկուցել է ՌԴ-ում մասնակի զորահավաքի ավարտի մասին
 |tert.am|
18:49 - 28 հոկտեմբերի, 2022

Շոյգուն Պուտինին զեկուցել է ՌԴ-ում մասնակի զորահավաքի ավարտի մասին |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի զորահավաքի ավարտի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Զորակոչվել ու զորքին է միացել գործադիր իշխանության 1300 ներկայացուցիչ, 27 հազար ձեռնարկատեր, 13 հազար քաղաքացի, չսպասելով ծանուցագրի, իր պարտքը կատարելու ցանկություն է հայտնել որպես կապավոր։ Զորակոչված քաղաքացիների միջին տարիքը 35 տարեկանն է»,-ասել է նա։

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս պահին 218 հազար մարդ նախնական պատրաստություն է անցնում։ Ուսումնական փուլն ավարտել ու Ուկրաինա՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու է մեկնել 82 հազար մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել