Պեսկովը արձագանքել է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ մնալու հայտարարությանը
14:11 - 29 հոկտեմբերի, 2022

Պեսկովը արձագանքել է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ մնալու հայտարարությանը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:

«Հարկավոր է սպասել հանդիպմանը»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց․ «պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15, 20 տարով, ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել» ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել