Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|
21:36 - 30 հոկտեմբերի, 2022

Հուսանք` եռակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով․ ՌԴ փոխարտգործնախարար |factor.am|

factor.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Խնդիրները դեռ շատ են։ Կարծում եմ՝ բոլորը կբարձրաձայնվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով», – ասել է Ռուդենկոն լրագրողներին։

Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 31-ին, վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կկայանա Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել