«ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը տրվեց «Հայկական խաղաղություն» հարթակի մեկնարկը

12:02 - 26 հոկտեմբերի, 2022

«ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը տրվեց «Հայկական խաղաղություն» (https://www.armenianpeace.am) առցանց հարթակի մեկնարկը, որտեղ ներկայացվում և իրականացվում են պաշտպանության, կրթության, քաղպաշտպանության, տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտներում իրական խնդիրներ լուծող նախագծեր։

Հարթակը գործածվում և կառավարվում է «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ի կողմից։

Այս պահին հարթակում ընթանում են դրամահավաքներ՝ ուղղված կրթության, պաշտպանության և քաղպաշտպանության ոլորտում չորս նախագծերի, որոնց մասին Ինֆոքոմի հետ զրույցում պատմեցին «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» տնօրեն Նարեկ Ներսիսյանը, «Ողջ մնալու արվեստ» ՀԿ-ի սփյուռքի հետ կապերի պատասխանատու Էդգար Մարգարյանը, «ՍԻԱ ապահովության և անվտանգության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Իրինա Գարգարյանը, «ԶԳՍՏ» ընկերության հիմնադիր, տեխ. տնօրեն Ռոման Սիմոնյանը և «ԶԱՐԿ» ծրագրի ավագ հրահանգիչ Բագրատ Սողոմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել