Իրանում բռնել են Շիրազի դամբարանում իրականացված ահաբեկչության երկրորդ մասնակցին

 |armenpress.am|
13:14 - 31 հոկտեմբերի, 2022

Իրանում բռնել են Շիրազի դամբարանում իրականացված ահաբեկչության երկրորդ մասնակցին |armenpress.am|

armenpress.am: Իրանի անվտանգության ուժերը բռնել են Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար էսմայիլ Խաթիբը:

«Երկրորդ անձը, որը մասնակցել է զինված հարձակմանը Շիրազում, ձերբակալվել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանման խմբի կողմից»,- Tasnim գործակալությունը մեջբերում է Խաթիբի խոսքը:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի տարածքում, որը գտնվում է Իրանի հարավում:

Tasnim գործակալությունը հաղորդել է, որ գործել է միայն մեկ հարձակվող, սակայն, ինչպես նշել է Իրանի պետական հեռուստաալիքը, եղել է նաեւ երկրորդ ահաբեկիչը, որը գտնվել է դամբարանից ոչ հեռու: Ահաբեկչական հարձակման հետեւանքով, ԶԼՄ-ների տվյալներով, 13 մարդ զոհել, եւս 45-ը վերքեր են ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել