Նիկոլ Փաշինյանը վաղը պատրաստվում է այցելել Թեհրան․ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ
17:00 - 31 հոկտեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանը վաղը պատրաստվում է այցելել Թեհրան․ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ

Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցությունների նպատակով Իրանի նախագահի հրավերով վաղը պատրաստվում է այցելել Թեհրան։ Այս մասին իրանական «IRNA» գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

Նա նշել է, որ Փաշինյանին կուղեկցի տնտեսական և քաղաքական պատվիրակություն։ Պաշտոնյայի խոսքով՝ մտքեր են փոխանակվելու տարածաշրջանի կարևոր հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել