Հակառակորդի առաջնագծից հաշվարկելու դեպքում՝ հակառակորդը 130 քառակուսի կմ եւ ավելի տարածք է օկուպացրել. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
 |news.am|
19:41 - 31 հոկտեմբերի, 2022

Հակառակորդի առաջնագծից հաշվարկելու դեպքում՝ հակառակորդը 130 քառակուսի կմ եւ ավելի տարածք է օկուպացրել. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ |news.am|

news.am: Կան տարբեր հաշվարկներ. եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել եւ օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 եւ որոշակի ավելի տարածք. այսինքն 127 թիվը մոտ է իրականությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե որքան տարածք է օկուպացրել հակառակորդը:

«Եթե այդ տարածքների կորուստը հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում: Կա տարածքների մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ: Հակառակորդի մխրճումը համապատասխան ճակատով եւ համապատասխան խորությամբ բոլոր ուղղություններում մխրճում չի արձանագրվել: Կան որոշ հատվածներ, որոնց մխրճման վերջավորությունը, գագաթը հասնում է օրինակ, 3,5 կմ, բայց թեւերը ընդամենը 100-200 մետր են:

Տեղանքի գոգավորություներից ելնելով այդ հաշվարկները տարբեր մարդկանց կողմից կատարվում են տարբեր ձեւով:

Որպեսզի հաշվենք, թե որքան տարածքում է հակառակորդը գտնվում մեր տարածքում, չպետք է հաշվենք իրենց առաջնագիծը, մեր առաջնագիծը, պետք է հաշվի առնենք ՀՀ պետական սահմանը եւ սահմանային ինչքան կորուստ ունենք:

Կան դիրքեր, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահկանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր սահմանից առաջ: Նման դեպքում առաջանում են մակերեսի հաշվարկման տարբերություններ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել