Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը
 |1lurer.am|
11:06 - 01 նոյեմբերի, 2022

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը:

«Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից Սևաստոպոլ քաղաքում ռազմական նավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է երաշխավորել Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար Ուկրաինայի կողմից մարդասիրական միջանցքի և Ուկրաինական նավահանգիստների չօգտագործումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել