Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդության հետ կապված իրենց շահագրգռվածությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու մեր միջնորդական ջանքերը, ուստի աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն։
comment.count (0)