Տարածաշրջանային զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի նախագահ
14:58 - 01 նոյեմբերի, 2022

Տարածաշրջանային զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի նախագահ

Հայաստանի վարչապետի այցն ԻԻՀ, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում։ Այս մասին Թեհրանի «Սադաբադ» համալիրում ՀՀ վարչապետի հետ համատեղ կոնֆերանսի ժամանակ ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։

Նախագահ Ռայիսիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները վերջին ամիսներին 43 տոկոս աճ են գրանցել։

«Մեր նպատակն է մեծացնել առևտրային հարաբերությունները մինչև երեք միլիարդ դոլար, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքով»,- հավելել է նա։

Իրանի նախագահը խոսել է նաև տարածաշրջանային զարգացումների մասին։ Նրա խոսքով՝ երկու երկրների (Հայաստանի և Իրանի-խմբ․) միջև լավ հարաբերությունները միանշանակ կբերեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանում և աշխարհում։ 

Նշելով, որ Կովկասի տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, Ռայիսին նշել է, որ տարածաշրջանային զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները․ «Տարածաշրջանին օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել