Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ
14:21 - 02 նոյեմբերի, 2022

Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ։ Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը, մշտական հանձնաժողովում նրա տեղակալ է ընտրվել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։

Նոյեմբերի 2-ին Երևանում անցկացվում է մշտական հանձնաժողովի նիստը։ Հակոբ Արշակյանը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, հանդիպման մասնակիցներին ներկայացրել է 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների կատարման ընթացքը:

Հանդիպման մասնակիցները՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները, քննարկում են Կովկասի տարածաշրջանում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել