ԱԻՆ ջոկատները մարտական հենակետերում ծառայություն են իրականացնելու. առաջին խումբը մեկնել է վարժական հավաքի
16:37 - 02 նոյեմբերի, 2022

ԱԻՆ ջոկատները մարտական հենակետերում ծառայություն են իրականացնելու. առաջին խումբը մեկնել է վարժական հավաքի

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ:

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԻՆ շարահրապարակից վարժական հավաքների է մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայող, հայտնում են ԱԻՆ-ից։ 

Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատված պլանի համաձայն N զորամիավորման զորամասերից մեկում: Վերապատրաստումներից հետո ԱԻՆ ջոկատները մեկնելու են հենակետեր և իրականացնելու են 14-օրյա մարտական հերթապահություն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել