Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները |1lurer.am|
20:34 - 02 նոյեմբերի, 2022

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Չորեքշաբթի ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հեռախոսազրույցն իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիի հանդիպման արդյունքները, ստորագրված համատեղ հայտարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ Ալիևն ու Էրդողանը «կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ»։

Երեքշաբթի էլ եռակողմ հանդիպման արդյունքները Էրդողանը քննարկել է Պուտինի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել