Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 728 մլն դրամ հատկացրեց մարզերին
11:26 - 03 նոյեմբերի, 2022

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 728 մլն դրամ հատկացրեց մարզերին

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով 728 մլն դրամ հատկացվեց Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին` 9 համայնքում 14 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար:

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ ծրագրերը հիմնականում կամ ավարտվել են կամ ավարտական փուլում են․ «Արարատի մարզ՝ 30 միլիոն է մեկ ծրագիրը, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր 164 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 6 ծրագիր, 179 միլիոն դրամ, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր, 354 միլիոն դրամ»,-նշեց Սանոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել