Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ |armenpress.am|
12:16 - 03 նոյեմբերի, 2022

Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի գլխավոր դատախազությունից արձագանքել են մամուլում հրապարակված տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ հանդես կգա:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատախազությունում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի հետ կապված որևէ միջնորդություն առկա չէ:

«Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Հրապարակման մեջ նշվում է, որ  պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել