Սյունիքի մարզում 53 մոդուլային նոր կրթահամալիր կկառուցվի |armenpress.am|
12:23 - 03 նոյեմբերի, 2022

Սյունիքի մարզում 53 մոդուլային նոր կրթահամալիր կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քաղաքական խնդիր ունենք Հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի։ Ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր։  Հարց է առաջանում, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ  ծանրաբեռնվածություն չկա։ Այդ գաղափարը քննարկելիս՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար։ Ընդ որում, այդ կրթահամալիրները իրենց մեջ, ըստ անհրաժեշտության, կներառեն և դպրոցական, և մանկապարտեզային բաղադրիչ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որոշում են կայացրել ծրագիրը մեկնարկել Սյունիքի մարզից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել