Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել 
 |factor.am|
12:31 - 03 նոյեմբերի, 2022

Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ՝ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին  Թուրքիայի ջանքերի համար՝ ապահովելու Սև ծովյան հացահատիկային  գործարքի վերսկսումը, դրան Ռուսաստանի վերադարձի քաջալերումը։

«Պետքարտուղար Բլինքենն ու ԱԳ նախարար Չավուշօղլուն  նաև քննարկել են  ՆԱՏՕ-ի համակարգման ու միասնության շարունակական ուղիները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին ի պատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ։Թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության, թուրքական F-16 կործանիչների  արդիականացման հարցերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել