Զոհված զինծառայողների հետ կապված կազմվում են եզրակացություններ, փոխանցվում՝ համապատասխան իրավապահ մարմիններին. Ավանեսյան |armtimes.com|
13:34 - 03 նոյեմբերի, 2022

Զոհված զինծառայողների հետ կապված կազմվում են եզրակացություններ, փոխանցվում՝ համապատասխան իրավապահ մարմիններին. Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այս պահին դժվար է նշել սեպտեմբերյան մարտերի հետևանքով վիրավոր զինծառայողների ընդհանուր թիվը։

Հարցին վերջինս անդրադարձավ այսօր՝ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ:

«Վիրավորներից մի փոքր հատվածը ունի շարունակական բժշկական օգնության կարիք թե՛ կրկնակի փոքր վիրահատական միջոցառումների մասով, թե՛ վերականգնողական միջոցառումների։ Թիվ չեմ կարող ասել, որովհետև նրանք տարբեր ԲԿ-ներում են ստանում իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- նշեց նա։

Հարցին՝ վերջին պատերազմի հետևանքով քանի՞ խոշտանգված դի է եղել, Ավանեսյանն ասաց՝ բոլոր զոհված զինծառայողների դեպքերի հետ կապված կազմվում են մահվան եզրակացություններ, որոնք փոխանցվում են համապատասխան իրավապահ մարմիններին:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել