Քննարկումներ չեն կարող լինել, մինչև չկատարվեն Սոչիի եռակողմ հայտարարության որոշ կետեր․ ԱԺ նախագահի խոսնակը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական բանակցությունների մասին
14:27 - 04 նոյեմբերի, 2022

Քննարկումներ չեն կարող լինել, մինչև չկատարվեն Սոչիի եռակողմ հայտարարության որոշ կետեր․ ԱԺ նախագահի խոսնակը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական բանակցությունների մասին

Ռուսական «Ռիա Նովոստի»-ն գրել էր, որ  հնարավոր է՝ նոյեմբերի վերջին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական բանակցություններ ընթանան։ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկ հնչել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում․ ««Ռիա Նովոստի»-ն կոնրետ ժամկետ է նշում, ես ասում եմ, որ նման ժամկետ այս պահին գոյություն չունի»։

Խաչատրյանի խոսքով՝ որևէ այլ հարթակներում որևէ այլ քննարկումներ կամ հանդիպումներ այս պահին չեն կարող լինել,  մինչև չկատարավեն հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ընդունված այն կետերը, որոնք վերաբերում են հումանիտար խնդիրների հրատապ լուծմանը, ուժի կիրառումից զերծ մնալուն ու բոլոր խնդիրները բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա լուծելուն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնդրության և 1991 թ․-ի Ալմա Աթայի հռչակագրի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել