Հայկական կողմը Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆին հրավիրել է Հայաստան
14:35 - 04 նոյեմբերի, 2022

Հայկական կողմը Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆին հրավիրել է Հայաստան

Հայկական կողմը Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆին հրավիրել է Հայաստան։ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ ժամկետների վերաբերյալ դեռևս ոչինչ չեն կարող ասել։

Նշենք, որ ադրբեջանական Թուրանը հոկտեմբերի 31-ին, հղվելով իր դիվանագիտական աղբյուրին գրել էր, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆին մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան։ 

Այսօր արդեն ադրբեջանական կայքերը գրում են, որ Իրանի խորհրդարանի նախագահի այցը Ադրբեջան հետաձգվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել