Էրդողանը հայտարարել է, որ համերաշխ է Պուտինի հետ կարիքավոր երկրներին հացահատիկի մատակարարման հարցում

 |factor.am|
17:17 - 04 նոյեմբերի, 2022

Էրդողանը հայտարարել է, որ համերաշխ է Պուտինի հետ կարիքավոր երկրներին հացահատիկի մատակարարման հարցում |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան համերաշխ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կարիքավոր երկրներին անհատույց հացահատիկի տրամադրման հարցում։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում MUSIAD EXPO ցուցահանդեսում ելույթ ունենալիս։

Թուրքիայի նախագահը պատմել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում վերջինն առաջարկել է անվճար հացահատիկ ուղարկել կարիքավոր երկրներ՝ Ջիբութի, Սոմալի ու Սուդան։ Նա ասել է, որ այդ հարցում եկել են ընդհանուր համաձայնության։ Ըստ Էրդողանի՝ ջանքեր են գործադրվելու, որ հացահատիկային միջանցքով պարենն առաջին հերթին հասնի Աֆրիկայի կարիքավոր երկրներին։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն հայտարարել էր հացահատիկային գործարքից դուրս գալու մասին։ Սակայն Էրդողանը նոյեմբերի 2-ին Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Մոսկվան վերադառնում է գործարքին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել