Առողջապահության նախարարը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ
 |1lurer.am|
17:23 - 04 նոյեմբերի, 2022

Առողջապահության նախարարը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց քաղաքացիներին պատվաստվել գրիպի դեմ:

«Այս ենթաշտամները բավական ագրեսիվ են, քրոնիկ հիվանդություններով մարդկանց ու մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ: Եվս մեկ անգամ հորդորում եմ, խրախուսում եմ, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա` պատվաստվելու գրիպի դեմ:

Կարևոր է, որ այս աշնանային ընթացքում, երբ սեզոնը դեռ նոր է մեկնարկում, ունենանք պաշտպանության շերտ»,- ասաց նախարարը: 

Հիշեցնենք՝ գրիպի դեմ պատվաստումն անվճար է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել